ԻՊ-ն զրկվել է տարածքների 45%-ից Իրաքում և 20%-ից` Սիրիայում

ԻՊ-ն զրկվել է տարածքների 45%-ից Իրաքում և 20%-ից` Սիրիայում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ԱՄՆ գլխավորած հակաջիհադական կոալիցիայի գործողությունների արդյունքում զրկվել է Իրաքում գրաված տարածքների 45%-ից:

ԻՊ կորուստները Սիրիայում տարածքի 16-20%-ն են կազմում: Այդ մասին մայիսի 16-ին Վաշինգտոնում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկը:

Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ համանախագահ Բրետ Մաքգերկն իր հերթին նշել է, որ ջիհադականները կորցրել են նավթով հարուստ տարածքներից շատերը: Փակվել են նաև ֆինանսավորման ուղիներից շատերը: Մաքգերկը նշել է, որ Սիրիայում դադարեցվել է առճակատումը կառավարական ուժերի և չափավոր ընդդիմության միջև, որի արդյունքում ահաբեկիչների դեմ գործողություններն ավելի հաջող դարձան, գրում է Telegraf.by-ը:

Ավելի վաղ, ըստ IHS վերլուծական գործակալությանը հայտնի դարձավ, որ վերջին 14 ամսում ԻՊ-ն կորցրել է տարածքների 22%-ի վերահսկողությունը Սիրիայում և Իրաքում: Բացի այդ, ըստ հետազոտողների, ԻՊ-ն զրկվել է իր եկամուտների կեսից` հիմնականում նավթի վաճառիքց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---