2 մարտի 2007 - 13:25 AMT
Պենտագոնը ցանկանում է Կովկասում Ռադիոլոկցիոն կայան հիմնել
Պենտագոնը կցանկանար ռադիոլոկացիոն կայան ունենալ Կովկասում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում: Այդ մասին Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀՊ Գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը: «Մենք ցանկություն ունենք այդ տարածաշրջանում ռադիոտեղորոշիչ ունենալ»,- նշել է նա, չճշտելով, թե որ երկրի մասին է խոսքը: Օբերինգի խոսքերով, նման հավելյալ ՌԼԿ-ն անօգուտ չէր լինի ՀՀՊ համակարգի համար, բայց կարեւոր դեր չէր խաղա: Սակայն ըստ նրա, Ռուսաստանին չարժե անհանգստանալ այդ կապակցությամբ: «Տասը հակահրթիռ Արեւելյան Եվրոպայում չեն կարող դիմակայել հարյուրավոր ռուսական ՄԲՀ-ներին»,- հայտարարել է գեներալը:

Ինչպես հայտնում է ՌՍՆ-ն, Պենտագոնը մտադիր է հրավիրել ռուսներին ծանոթանալ Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայաված օբյեկտների հետ, եթե դրանք ստեղծվեն: ՀՀՊ համակարգը ծրագրվում է տեղակայել ամենաուշը 2011-2013 թթ: Մինչեւ 2011 թվականը ծրագրվուրմ է Չեխիա տեղափոխել այժմ Մարշալյան կղզիներում գտնվող ռադիոտեղորոշիչը:

Միեւնույն ժամանակ, ԵՄ ղեկավարությունը գտնում է, որ յուրաքանչյուր « երկիր ազատ է ընտրության մեջ` միանալ, թե ոչ ամերիկյան ՀՀՊ-ին»: Այդ մասին Գերմանիայում հայտարարել է ԵՄ միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության ներկայացուցիչ Հայվիեր Սոլանան: Նրա խոսքերով, «չարժե դրամատիզմի հասցնել իրավիճակը»: Իր հերթին, Գերմանիայի պաշտպանության նախարար Ֆրանց-Յոզեֆ Յունգը ասել է, որ ՀՀՊ խնդիրը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ, որպեսզի «ցրեն ռուսների վախերն ու անհանգստությունը»:

Նշենք, որ ներկա դրությամբ Ադրբեջանում գործում է Գաբալինի ՌԼԿ-ն, որը ստեղծել է ՌԴ-ն: ՌԼԿ-ի արժեքն է $15 մլրդ: Դրա հետ մեկ տեղ Հայաստանում գոյություն ունի եւս երկու ամերիկյան ՌԼԿ, որոնց արժեքը $2 մլրդ է եւ դրանք շատ ավելի թույլ են ռուսականներից: Ռուսական ՌԼԿ-ի վարձույթի ժամկետը լրանում է 2012 թվականին: