Բաքուն եւ Թբիլիսին հերքում են երկրներում ԱՄՆ ՀՀՊ ռադիոլոկատորների հնարավոր տեղակայման մասին տեղեկությունները 2 մարտի 2007 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարարությունում ձեռնպահ են մնացել մեկնաբանություններ անելուց Հարավային Կովկասի երկրներից մեկում ԱՄՆ ՀՀՊ ռադիոլոկատորային համակարգի հնարավոր տեղակայման վերաբերյալ: «Մենք դեռեւս չենք մեկնաբանելու այս հարցը: Հնարավոր է, օրվա ընթացքում ինչ-որ բան կփոխվի, եւ մենք պաշտոնական հայտարարություն կանենք»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը` պատասխանելով հարցին, արդյոք Վրաստանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ է տանում իր տարածքում ՀՀՊ համակարգ տեղակայելու վերաբերյալ:Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հարցով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին հերքել է ռուս փորձագետների կարծիքն այն մասին, որ այդ համակարգը կարող է տեղ գտնել Վրաստանում: Ավելի վաղ Թբիլիսիում մամլո ասւոլիսի ժամանակ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլին հերքել է ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն իբր առաջարկել են երկրի տարածքում ՀՀՊ ամերիկյան համակարգ տեղադրել: «Նման խնդրանք չի եղել եւ մենք այդ հարցով որեւէ պաշտոնական հաղորդագրություն չենք ստացել»,- նշել է Բեժուաշվիլին, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Մինչ այդ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է հանրապետության տարածքում ամերիկյան հակահրթիռային համակարգի ռադարների հնարավոր տեղադրման մասին տեղեկությունները: Լրագրողների հարցին այն մասին, թե հնարավոր է արդյոք նման տեղակայում ապագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ պաշտպանության գերատեսչությունը չի կարող մեկնաբանել նման հարցերը, հայտնում է «Վեստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |