Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից19 մայիսի 2016 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Փարիզից Կահիրե ուղևորվող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Վերջին տվյալներով, ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը, հայտնում է «Մայադին» հեռուստաալիքը: Ըստ ավիաընկերության տվյալների, ինքնաթիռում եղել է 66 մարդ. 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, և անձնակազմի 10 անդամ: Ուղևորների թվում կան եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, սաուդացիներ և Իրաքի քաղաքացիներ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կահիրե թռչող ինքնաթիռը կորել է ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց: Երբ կապն ինքնաթիռի հետ խզվել է, այն մոտ 11 հազար մետր բարձրության վրա է եղել: Ֆրանսիայի մայրաքաղաքից ինքնաթիռը դուրս է եկել Փարիզի ժամանակով 23:09-ին, իսկ Կահիրե պետք է ժամաներ 03:05-ին: Նշվում է, որ մինչ այդ ինքնաթիռը պետք է ծախսած լիներ ամբողջ վառելիքը: Ըստ որոշ տվյալների, վերջին անգամ ինքնաթիռը կապի մեջ է եղել Աթենքի տարածքում, մեկ այլ տվյալներով` Թուրքիայի օդային տարածքից: Որոշ տվյալներով, օդաչուները հայտնել են խցիկում ծխացման մասին: Ինքնաթիռը շահագործման էր հանձնվել 2003-ին: Հայտնի է, որ օդանավի հրամանատար Մուհամեդ Սաիդ Ալի Շաքիրը փորձառու օդաչու է: Եգիպտոսի փրկարար բրիգադները ժամանել են Միջերկրական ծով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |