Թուրք մեկնաբան. Թուրքիան պետք է փոխի ռազմավարությունը Ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - «Ինչպես մենք բոլորս գիտենք, Թուրքիան առաջարկում է հայոց ցեասպանության հարցը թողնել պատմաբաններին: Դա նշանակում է, որ պատմաբանները կուսումնասիրեն երկու կողմերի մոտ առկա բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ երրորդ երկրների եւ որոշում կկայացնեն»,- գրում է Մեհմետ Յիլմազը Hurriyet թերթում: Նրա կարծիքով, իրական խնդիր է հանդիսանում, թե ինչպես կաշխատեն պատմաբանները: Նա գտնում է, որ պատմաբանները սուբյեկտիվ կլինեն իրենց տեսանկյունում, եւ դա կխանգարի ճշմարտությանը, որովհետեւ յուրաքանչյուրը կխոսի Հայոց ցեղասպանության մասին, հիմնվելով իր համոզմունքների վրա: «Խնդիրը նորից չլուծված կմնա: Պատմաբանների մի մասը կասի` դա ցեղասպանություն էր, մյուսները դա կհերքեն»,- գրում է մեկնաբանը:



Հիշեցնելով Սրեբրենիցայի մասին Միջազգային դատարանի վերջին որոշումը` Յիլմազը վստահ է, որ Բոսնիան Թուրքիային նշան է տվել, թե ինչպես նա պետք է լուծի խնդիրը: «Թուրքիան պետք է սկսի Հաագայում այս հարցի ներկայացման նախապատրաստումը եւ կենտրոնցանի ջանքերը այդ ուղղությամբ: Մենք պետք է սովորենք այս հարցով բաց բանավեճերի եւ վերցնենք նախաձենությունը մեր ձեռքը: Սակայն մենք պետք է փոխենք մեր ռազմավարությունը եւ որքան հնարավոր է շուտ վերահսկողության տակ առնենք այս հարցի զարգացման գործընթացը: Կառավարությունը չպետք է խուսափի դրանից նախընտրական իրավիճակի պատճառով եւ հետաձգի այս հարցը»,- ընդգծել է Hurriyet-ի մեկնաբանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---