Ջրհեղեղներ և սողանքներ Շրի Լանկայում. Տասնյակ զոհեր կան![]() 20 մայիսի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ջրհեղեղի և սողանքների զոհերի քանակը Շրի Լանկայում հասել է 63-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին տարերային աղետների դեմ պայքարի տեղի վարչության վրա հղումով: Ավելի վաղ հայտարարվել էր 43 զոհի մասին: 428 հազար մարդ հայտնվել է տարերքի հարվածի տակ, գրեթե 300.000-ը տարհանվել է: Ջրհեղեղներից առավել շատ է տուժել Կոլոմբո շրջանը, որը Կելանի գետի ափին է գտնվում: Զոհերի մեծ մասը Սաբարագամուվա գավառում է գրանցվել, որտեղ սողանք է եղել: Ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում: Մինչդեռ Շրի Լանկան արդեն օգնության առաջարկներ է ստանում միջագային հանրության կողմից: Տարերքի հարվածին դիմակայելու և հետևանքները վերացնելուն աջակցելու պատրաստակամության մասին է հայտնել ՌԴ ԱԻՆ-ը,: Հնդկաստանը հումանիտար բեռով երկու նավ է ուղարկել աղետի գոտի: Ջրհեղեղների պատճառ դարձած արևադարձային Ռոանու ցիկլոնը շարժվում է դեպի Մյանմա: Մայիսի 17-ի առավոտյան սողանքի հետևանքով բազում տներ են քանդվել Կեգալլե շրջանի մի քանի գյուղում: Հարյուրավոր մարդիկ են հայտնվել փլատակների տակ: Փրկարար գործողությունները շարունակվում են: Մայիսի 19-ին նոր սողանք է արձանագրվել այն ճամբարի հարևանությամբ, որտեղ տեղակայվել էին տարհանված մարդիկ: Ըստ գործակալության, դա ամենամեծ սողանքն է եղել երկրի պատմության մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |