Նյու Յորքում հոգեհանգստի արարողություն է կատարվել Հրանտ Դինքի քառասունքի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Նյու Յորքի սբ. Վարդան մայր տաճարում պատարագ է մատուցվել հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության քառասուներորդ օրվա կապակցությամբ: Պատարագը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, որը հունվարի 23-ին Ստամբուլում մասնակցել է Հրանտ Դինքի հուղարկավորությանը: Արարողությանը մասնակցել են նաեւ Պիտեր Սթեյնֆիլսը New York Times-ից, Ջերեմի Մեյնը Overseas Press Club-ից եւ ամերիկյան Pen-ակումբի ներկայացուցիչ Աննա Քուշները: «Հրանտ Դինքը հավատում էր, որ ինքը, ինչպես նաեւ Թուրքիայի ցանկացած քաղաքացի, պարտավոր է ճշմարտությունն ասել» Նա եւ իր գործընկերները հիմնեցին երկլեզու «Ակոսը», որպեսզի լրագրողները կարողանան երկխոսության միջոցով փոխել աշխարհը»,-ասել է արքեպիսկոպոս Պարսամյանը, հաղորդում է ՀԱԵ Արեւելյան թեմը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---