Հայուհին առաջին անգամ նվաճել է Էվերեստը

Հայուհին առաջին անգամ նվաճել է Էվերեստը

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Նեպալի ժամանակով 08:00-ին առաջին անգամ հայուհին նվաճել է Էվերեստը: Գագաթը նվաճել է Իրենա Խարազովան, հայտնում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան:

Խարազովան վերելքը կատարել է ռուսաստանցի լեռնագնացների թիմի կազմում, որի ղեկավարն է Ալեքսանդրա Աբրամովան, որն արդեն 7-րդ անգամ է բարձրանում էվերեստի գագաթը:

«Դժվարին գիշեր էր սպասվում, առանց թթվածնի ու լրացուցիչ պարկերի` այդ գիշեր բոլոր վրաններն արդեն զբաղված էին երկրորդ խմբի անդամներով: Ժամը մեկ արթնանում էի` հաշվելով, թե որքան է մնացել մինչև վերելքը: Վաղ առավոտյան արդեն ոտքի վրա էի, մինչև նախաճաշն արդեն պատրաստ էի և ոտքերս իրենք էին կարծես առաջ գնում, չնայած բոլոր դժվարություններին»,-գրել է ֆեյսբուքյան իր էջում Խարազովան վերելքի 23-րդ օրը:

Ըստ նրա, վերելքը Էվերեստի գագաթ չի կարող համեմատվել նախորդ արշավներից ոչ մեկի հետ` ոչ տևողությամբ, ոչ հոգեբանական լարվածությամբ, ոչ էլ ֆիզիկական:

Էվերեստը (Ջոմոլունգմա) ծովի մակարդակից (բայց ոչ երկրագնդի կենտրոնից) հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մ։ Հանդիսանում է Հիմալայան Լեռնաշղթայի մասը Բարձր Ասիայում, տեղակայված է Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև։ 2006 թվականի դրությամբ գրանցված է 3,050 լեռնաբարձրացում 2,062 անձանց կողմից և 203 մահ՝ լեռան վրա։ 2015-ին ամենահայտնի լեռան նվաճումը չեղարկվեց ձնահյուսի պատճառով, որի հետևանքով լեռան ստորոտում 19 մարդ զոհվեց: 2014-ին շերպա ազգության 16 ուղեկցորդ զոհվեց նախապատրաստական անցումների ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---