ԶԼՄ-ներ. Քրդերը պատրաստվում են գրոհել Ռաքքան20 մայիսի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Քրդերի ինքնապաշտպանության ուժերը պատրաստվում են գրոհել սիրիական Ռաքքան, որը համարվում է ահաբեկչական «Իսլամական պետության» «մայրաքաղաքը»: Գրոհին կաջակցի միջազգային կոալիցիայի ավիացիան, հայտնում է Sputnik-ը Քրդերի ինքնապաշտպանության ուժերում սեփական աղբյուրի վրա հղումով: Ըստ գործակալության, մայիսի 19-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան թռուցիկներ է տարածել Ռաքքայի շրջանում` կոչ անելով խաղաղ բնակիչներին լքել քաղաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ աղբյուրի, քուրդ զինյալների մեծ ջոկատներ են կազմավորվել, որոնք պատրաստ են գրոհի: Բացի այդ, Էյն Իսա քաղաքում զորակոչվել են «Սիրիական ժողովրդավարական ուժերի» մարտիկները: Աղբյուրները հայտնել են, որ մի քանի օր առաջ Հարաբ Իշկ գյուղում տեղի է ունեցել Քրդական ժողովրդավարական միության ղեկավար Սալեհ Մուսլիմի հանդիպումը միջազգային կոալիցիայի պատվիրակության հետ, որտեղ քննարկվել է ԻՊ դեմ ձեռնարկվող խոշոր գործողությունը Ռաքքայում: Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորրենը հայտարարել էր, որ Ռաքքայում գրոհայինները արտակարգ իրավիճակ են հայտարարել և պատրաստվում են դիմակայել քաղաքի պաշարմանը: Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքներում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինն իր հերթին հայտնել էր, որ Սիրիայի Զինված ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ պատրաստվում են հարձակման անցնել Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ: Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը: Պալմիրան կարևոր ռազմավարական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |