Ադրբեջանի գլխավոր դրոշը կրկին պատառոտվել է. Մի մասը պոկվել է ու քշվել դեպի ծովը20 մայիսի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին 17:30-ին մոտ Ադրբեջանի գլխավոր դրոշն արդեն որերորդ անգամ չի դիմացել քամուն և պատառոտվել է: Նրա վերին երկնագույն մասը պոկվել է` քամին քշել է այն դեպի ծովը: Որոշ ժամանակ անց դրոշի մնացորդները իջեցվել են, հայտնում է contact.az-ը: Ընդ որում, քամու ուժգնությունը կրիտիկական չի եղել, ուստի միջադեպի պատճառները պարզ չեն: 3 տարի առաջ Ադրբեջանի գլխավոր դրոշն առաջին անգամ պատառոտվեց փոթորկային քամու ժամանակ, որի ուժգնությունը վայրկյանում հասնում էր 25-30 մ: Այս անգամ քամու ուժգնությունը չի գերազանցել 15 մետրը վայրկյանում: Հավանաբար, ինչպես գրում է պարբերականը, դրոշն արդեն ունեցել է վնասվածքներ, որոնք մեծացել են քամու ժամանակ: 2014-ի հունիսի լույս 22-ի գիշերը բարձրացած փոթորիկը, որը չդադարեց ամբողջ օրը, պատառոտեց Ադրբեջանի գլխավոր դրոշը Բաքվի դրոշի հրապարակում: Ինչպես ասվեց այդ ժամանակ, չնայած «երկրորդ միջադեպի» մասին հաղորդագրություններին, սա, առնվազն, արդեն վեցերորդ նման միջադեպն էր կապված հսկայական դրոշի հետ: 2010 թ, սեպտեմբերի 1-ին՝ հրապարակի բացման հաջորդ օրը, 350 կգ քաշ ունեցող դրոշն իջեցվեց՝ պատռվելով ուժեղ քամուց: Այն ժամանակ գրանցվեցին նաև ձողի վտանգավոր տատանումներ՝ հարկ եղավ տարհանել մոտակա տների բնակիչներին: Եվս մեկ «տհաճ« փաստ տեղի ունեցավ 2011 թ. մարտի 23-ին: Ուժեղ քամին պատառոտում էր դրոշը մոտ 14 ժամ, երբ դրոշը կիսով չափ իջեցվեց, այն արդեն ցնցոտիի էր վերածվել: Ոստիկանությունը շրջափակեց հրապարակը և բոլոր մերձակա փողոցները, մինչև որ, հանվեց այն, ինչ մնացել էր պետական դրոշից: 2007 թվականի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Բաքվի պետական դրոշի հրապարակի հիմնարկեքը, որտեղ տեղադրվեց Ադրբեջանի ամենամեծ դրոշը: Հրապարակի կառուցման համար ծախսվել է 35 մլն դոլար Ադրբեջանի պետբյուջեից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |