ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը հորդորել է ԱՊՀ ՄԽՎ-ին համատեղել ջանքերը ղարաբաղյան կարգավորման հարցում![]() 20 մայիսի 2016 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ ղեկավար Իլկա Կաներվան կոչ է արել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին համատեղ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնման համար: «Ես կցանկանայի հրավիրել ԱՊՀ ՄԽՎ իմ գործընկերներին համատեղ ջանքեր գործադրել` խաղաղ լուծումներ գտնելու և հակամարտությունները Մինսկի խմբի շրջանակում դադարեցնելու համար»,-ասել է նա` ելույթ ունենալով ԱՊՀ ՄԽՎ շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կաներվան մատնանշել է հակամարտության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղում: «Ցավոք, ավելանում է զոհերի թիվը»,-ասել է նա: «Մենք միավորում ենք մեր հույսերը, որպեզի տուժածների քանակը նվազի և կողմերը կրկին նստեն բանակցությունների սեղանի մոտ»,-ասել է նա: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |