Թուրքիայի մեջլիսն ընդունել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագիծը20 մայիսի 2016 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) քվեարկության 2-րդ փուլի արդյունքում ընդունվել է իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հեղինակած սահմանադրության որոշ դրույթների փոփոխության առաջարկը, որը թույլ կտա անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն կիրականացվի: Առաջարկն անցել է 376 կողմ, 140 դեմ, 5 ձեռնպահ, 10 անվավեր ձայների հարաբերակցությամբ, հայտնում է Ermenihaber.am-ը: Համաձայն կանոնադրության` սահմանադրական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որ 550 պատգամավորներից առնվազն 367 կողմ քվեարկի: Եթե քվեարկության վերջնական արդյունքներով կողմ քվեարկածների քանակը գտնվում է 330-ից 367-ի միջակայքում, ապա հարցը լուծվում է հանրաքվելի միջոցով: Իսկ 330-ից պակաս պատգամավորի հավանության դեպքում առաջարկությունը համարվում է չընդունված: Այսպիսով ԱԶԿ-ին հաջողվեց ԱՇԿ-ի (Ազգայնական շարժում կուսակցության-MHP) լիակատար և ԺՀԿ-ի (Ժողովրդահանրապետական կուսակցություն-CHP) մասնակի աջակցությամբ անցկացնել ցանկալի նախագիծը: Այն հիմնականում ուղղված է քրդամետ ԺԴԿ-ի (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-HDP) դեմ, քանի որ ամենաշատ հետաքննություններ իրականացվում են հենց քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ: Մայիսի 18-ին առաջ տեղի ունեցած 1-ին քվեարկության արդյունքում չէր հաջողվել անցկացնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախորդ քվեարկության արդյունքներն ունեն հետևյալ տեսքը` 348 կողմ, 155 դեմ, 8 ձեռնպահ, 25 անվավեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |