Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԱԱ 1/8 եզրափակչում է![]() 21 մայիսի 2016 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանն աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Գրիգորյանը հաղթել է ճանոպացի Վադա Մադոկային և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Կիսեզրափակիչ դուրս գալու դեպքում Անուշը կնվաճի օլիմպիական ուղեգիր: Ավելի վաղ Գրիգորյանը հաղթել էր ուկրաինացի Տատյանա Կոբուն: ԱԱ-ում ՀՀ երկրորդ ներկայացուցիչ 60 կգ Աշխեն Հովհաննիսյանը պարտություն է կրել մեկնարկային գոտեմատրում: Հայ բռնցքամարտիկն ուժերն էր չափել Ուկրաինան ներկայացնող Յուլյա Ցիպլակովայի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |