Ղազախստանում հարյուրավոր ակտիվիստ ու լրագրող է ձերբակալվել

Ղազախստանում հարյուրավոր ակտիվիստ ու լրագրող է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ղազախստանի անվտանգության ծառայությունները մայիսի 21-ին երկրի տարբեր քաղաքներում իրականացրած լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալել են Հողային օրենսգրքի փոփոխությունների դեմ բողոքող ակտիվիստների, ցուցարարների և ակցիաները լուսաբանող հարյուրավոր լրագրողների։

Լրատվամիջոցների տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել են մայրաքաղաք Աստանայում, հանրապետության ամենախոշոր քաղաք Ալմաթիում, ինչպես նաև Կարագանդայում, Օրալում, Չիմկենտում։ Ժամեր անց լրագրողներից մի քանիսը, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության և «Ինտերֆաքս» գործակալության աշխատակիցներն ազատ են արձակվել, հաղորդում է ռադիոկայանի հայկական ծառայությունը։

«Ազատության» կայքէջը, ինչպես նաև «Ֆեյսբուք», «Յություբ» և սոցիալական այլ ցանցեր Ղազախստանում մայիսի 20-ից արգելափակված են։Հարյուրավոր մարդիկ մայիսի 21-ին փորձել են հավաքվել նախկին մայրաքաղաք Ալմաթիի կենտրոնական հրապարակում, սակայն ոստիկանները բերման են ենթարկել ակտվիստներին և կանխել են հավաքը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---