Վ.Օսկանյանն ու Ք.Ռայսը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման վերաբերյալ ԱՄՆ նախաձեռնությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպեց ԱՄՆ պետական քարտուղար Քոնդոլիզա Ռայսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Նշվեց ԱՄՆ կառավարության կողմից հռչակած Հազարամյակի մարտահրավներ ծրագրի նշանակությունը Հայաստանում գյուղական աղքատության կրճատման ծրագրի իրագործման գործում: Նախարարը ներկայացրեց ծրագրի իրականացման համար մինչ օրս կատարված նախապատրաստական աշխաանքները: Զրուցակիցները նաեւ անդրադարձան Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին, կարեւորելով դրանց միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Քննարկվեցին տարածաշրջանային հարցեր, հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը եւ դրանց կարգավորման ուղղությամբ ԱՄՆ միջնորդական նախաձեռնությունները: Կողմերը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերջին զարգացումների եւ հեռանկարների վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---