Ահաբեկչությունների շարք Սիրիայում. Ավելի քան 100 մարդ է զոհվել![]() 23 մայիսի 2016 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Ջաբլե և Տարտուս քաղաքներում պայթյունների շարք է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Լաթաքիա նահանգի Ջաբլե քաղաքում գրանցված երեք պայթյունից մեկը տեղի է ունեցել ավտոկայանի ու պետական էնեգետիկ ընկերության շենքի միջև, ևս մեկը՝ քաղաքի մուտքի մոտ։ Ավելի ուշ մահապարտն ինքն իրեն պայթեցրել էր տեղի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի մոտ, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը։ Դրանից հետո հայտնի է դարձել, որ զինյալները հարձակում են իրականացրել նաև երկրի՝ մեծությամբ երկրորդ նավահանգստային քաղաք Տարտուսում։ Այստեղ ահաբեկչությունները ևս տեղի են ունեցել ավտոկայանի մոտ, դրանցից մեկը՝ վառելիքի լիցքավորման կետի մոտ։ «Մեր տեղեկություններով՝ 7 պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Շատ ծանր վիրավորներ այժմ գտնվում են Ջաբլեի ու Տարտուսի հիվանդանոցներում»,- հայտնել են ոստիկանությունից։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ավելի ուշ սիրիական հատուկ ծառայությունները Ջաբլեում ձերբակալել են մի մահապարտի, որն «Ախրար աշ-Շամ» խմբավորման անդամ է։ Նախնական տեղեկություններով՝ նա մտադիր է եղել պայթյուն իրականացնել տեղի հիվանդանոցի մոտ։ Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |