Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ հեղինակավոր Coupe de France-ի 10-րդ տեղում23 մայիսի 2016 - 18:10 AMT PanARMENIAN.Net - 2015-ի երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի և աշխարհի փոխչեմպիոն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Coupe de France հեղինակավոր մրցաշարի խմբակային վազքում 10-րդ տեղում է: Ֆրանսիայի ազգային հեծանվահրապարակում մայիսի 20-21-ին կայացած հեղինակավոր մրցաշարի անհատական հետապնդումով հեծանվավազքի մրցումներում 19-ամյա Էդգար Ստեփանյանը մեծահասակների պայքարում կարողացել է դուրս գալ եզրափակիչ փուլ և ի վերջո զբաղեցրել է 6-րդ տեղը: Միավորներով 160 շրջան խմբակային վազքի մրցաձևում Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Այս մրցաձևերում հաղթող է ճանաչվել աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Թոմաս Բուդան: 2015 թվականին Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնության «Կրատչ» մրցաձևում (40 կմ խմբային վազք) հայաստանցի 18-ամյա Ստեփանյանը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել՝ դառնալով առաջին հայ հեծանվորդը, որը ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայում: 2014-ին Սեուլում անցկացված աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքում նա նվաճել է բրոնզե մեդալ: Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նույն` խմբային վազք մրցաձևում 17-ամյա Էդգարը գրավել է հինգերորդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |