Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվել է ԱԱ 1/8 եզրափակչում![]() 23 մայիսի 2016 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը պարտվել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային մարզիկը 1/8 եզրափակչում պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Սառա Ուրահմունին: Ֆրանսիացի 34-ամյա մարզուհին աշխարհի 2008-ի առաջնության արծաթե, Եվրոպայի 2007-ի բրոնզե և 2011-ի արծաթե մեդալակիր է: Կիսաեզրափակիչ փուլ հասնելու դեպքում նա կնվաճեր Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: ԱԱ-ում ՀՀ երկրորդ ներկայացուցիչ 60 կգ Աշխեն Հովհաննիսյանը պարտություն է կրել մեկնարկային գոտեմատրում: Հայ բռնցքամարտիկն ուժերն էր չափել Ուկրաինան ներկայացնող Յուլյա Ցիպլակովայի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |