Ադրբեջանի ԶՈւ-ն չկառավարվող հրթիռներով վարժանքներ է անցկացրել բնակեցված շրջաններում24 մայիսի 2016 - 09:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Ադրբեջանի սահմանապահները վարժանքներ են անցկացրել ադրբեջանա-վրացական սահմանի մոտ՝ մասնավորապես նաև բնակավայրերում: Բնակավայրերում անցկացված վարժանքների ընթացքում ուղղաթիռները կրակել են կառավարվող և չկառավարվող հրթիռներով: Զորավարժության անցկացման մասին մայիսի 20-ին հայտնել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը: Սահմանապահ պետական ծառայության՝ մարտական կրակով զորավարժության ընթացքում օգտագործվել է ոչ միայն սահմանի մոտ տեղակայված «Աղգյոլ» զորավարժարանի, այլև հենց ադրբեջանական բնակավայրերի օդային տարածքները, ինչը վտանգի է ենթարկել բնակիչներին, հայտնում է Ռազմինֆոն: Դա պարզ է դառնում նշված զորավարժության տեսագրությունից, որտեղ երևում է, որ ադրբեջանական Մի-8/17 ուղղաթիռը գյուղերից մեկի օդային տարածքից արձակում է իսրայելական արտադրության LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռներ: Բացի այդ, ադրբեջանական ուղղաթիռները կրակում են նաև չղեկավարվող հրթիռներ: Երկրի ԶՈւ սպառազինությունում առկա, Մի-17 բազմանպատակային ուղղաթիռների՝ իսրայելական արտադրության IAI LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռներով համալրվելու մասին հայտնի էր դարձել ավելի վաղ՝ մարտի 6-ին, ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի հրապարակած տեսանյութից: Մայիսի 20-ին անցկացված զորավարժությանը, բացի ավիացիայից, ներգրավվել են նաև Ադրբեջանի սահմանապահ ծառայության ցամաքային ստորաբաժանումներ: Վարժանքների ընթացքում փորձարկվել են պայմանական սահմանախախտներին կասեցնելու մեխանիզմները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |