Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հարավային Կովկասում ԱՄՆ ՀՀՊ ռադիոտեղորոշիչների հավանական տեղակայմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Կովկասում ՀՀՊ ընդհանուր համակարգի մաս կազմող ամերիկյան ռադիոտեղորոշիչների հավանական տեղակայմանը, քանի որ Մոսկվայում վստահ են, որ դրանք չեն ուղվի ՌԴ-ի կողմը, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը` մեկնաբանելով Հարավային Կովկասում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման ԱՄՆ-ի մտադրության մասին տեղակությունները: «Առաջին հերթին, այս հարցը պետք է վերաբերի այն երկրին, որը պատրաստվում է տեղադրել համակարգը եւ այն երկրին, որի տարածքում այն տեղ կգտնի: Այսինքն, սա երկու երկրներին վերաբերող որոշում է, այն չի վերաբերում Ռուսաստանին: Ինչպես մենք հասկանում ենք, համակարգը դժվար թե կիրառվի Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է դիվանագետը:



Միեւնույն ժամանակ, Իստրատովը հավելել է. «Եթե դա ուղվի Ռուսաստանի դեմ, մենք համապատախան ձեւով դրան պատասխան կտանք: Սակայն քանի որ, ամենայն հավանականությամբ, համակարգն ուղվելու է այլ երկրներ, համապատասխանաբար Ռուսաստանը դրան ուշադրությամբ հետեւելու է: Սակայն, որքանով ես կարող եմ դատել, նման որեւէ որոշման մասին մենք չենք կարող խոսել, քանի որ ես չգիտեմ այն երկիրը, որը կհաստատեր, որ իր տարածքում ծրագրվում է ամերիկյան ռադիոտեղորոշիչ տեղադրել»,- ասել է Իստրատովը, հայտնում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---