2015-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել ավելի քան 10.000 անձ, որից մոտ 3.000-ը՝ սիրիահայ24 մայիսի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - 2015-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 10.468 անձ, որից 3.156-ը` սիրիահայ, քաղաքացիությունից հրաժարվել է 2.476-ը: Այս մասին ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի կատարողականը ներկայացնելով տեղեկացրել է ՀՀ նախագահ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով, հատուկ կացության կարգավիճակ է տրվել 576 անձի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն 2014-ին ստացել է 13.266 մարդ, իսկ քաղաքացիությունիցհրաժարվել է 2.200 անձ: Քաղաքացիություն ստացածներից 3.613-ը սիրիահայեր են եղել: 2015-ի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 580 մլն դրամ, կատարողականը 98.6%: Ըստ Սարգսյանի՝ 2015-ին նախորդ տարվա համեմատ աշխատակազմի ծախսերն աճել են մոտ 10%-ով: Արդյունքներով՝ տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 64 մլն 729.000 դրամ: Սարգսյանը ներկայացրել է ոչ ֆինանսական ցուցանիշերը ևս, ըստ որի՝ ընթացիկ մշտական աշխատանքին տեղի էր ունենում սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որին նախագահի աշխատակազմն ակտիվ մասնակցություն է ունեցել, գրում է Tert.am-ը: Ըստ նրա՝ հաշվետու տարում ՀՀ նախագահի ստորագրմանն է ներկայացվել 204 օրենք, 226 միջազգային պայմանագիր, նախապատրաստվել է նույնքան տեղեկանք, 1200 ուղերձ և այլն: Նախագահը կատարել է 20 պետական պաշտոնական այց այլ երկիր, հյուրընկալել մի շարք երկրների նախագահների, ավելի քանի 40 պաշտոնական անձանց ընդունել: ՀՀ նախագահի դիմում բողոքների բաժինը ստացել է 6530 դիմում-բողոք առաջարկություն, ընդունել է 6030 քաղաքացու: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ |