Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան իրեն լկտիաբար է պահում, գրում է Jewish press-ը

PanARMENIAN.Net - «Մենք իհարկե անտաբեր չենք Թուրքիայի ջանքերի նկատամամբ` ուղղված Իսրայելի աջակցությանը, սակայն մենք գտնում ենք, որ այդ աջակցության վրա կապիտալ վաստակելու թուրքական կառավարության ձգտումը եւ ամերիկա-հրեական համայնքի վրա ճնշում գործադրելը, նրանից ջանքեր պահանջելով` ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանություն ճանաչող բանաձեւի ընդունմանը դիմակայելու հարցում, պետք է որպես լկտիության գագաթնակետ որակել»,- գրում է ամերիկա-հրեական շաբաթաթերթ Jewish press-ը:



Թերթը մեջբերում է The New York Sun-ի տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է մի շարք հրեական խոշոր խմբավորումների ներկայացուցիչների հետ եւ փորձել է համոզել, որպեսզի վերջիններս դեմ քվեարկեն N 106 բանաձեւին, որ ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ: Բանաձեւն այսօր պաշտպանում են 179 մարդ: «Թուրք պաշտոնատար անձինք հանդիպումների ընթացքում փորձում էին ամենաուժգին միջոցով հիշեցնել հրեաներին, որ Հոլոքոստը եզակի դեպք է եղել: Թուրքերը չեն հերքում, որ 1915-17 թթ. ռազմական արշավ են կազմակերպել հայերի դեմ` ուղղված նրանց ոչնչացմանը, եւ տարհանման ճանապարհին հազարավոր մարդիկ են մահացել»,- գրում է The New York Sun-ը:



Թերթը նշում է նաեւ, որ թուրքերը պնդում են, որ «խեղճ հայերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծել են 5-րդ սյուն երկրի ներսում եւ համագործակցում էին ռուսների հետ»:



Հոդվածում նշվում է նաեւ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը, ով իր հիշողություններում գրում էր. «ես վստահ եմ, որ համայն մարդկության պատմության մեջ հնարավոր չէ առավել ահավոր դրվագ գտնել: Հրամաններ էին տրվում հայկական ծագում ունեցող ընտանիքների տեղահանման մասին: Նման հրամանները հազարավոր էին»:



Նա, ով լուրջ ու անկողմնապահ քննարկում է այդ իրադարձությունները, կարող է եզրակացնել, որ ջանքեր են ներդրվել հայերի նպատակաուղղված ոչնչացման համար: Վերջիվերջո, զոհ են դարձել մոտ 1,5 միլիոն բնակչություն: Վերջում Jewish press-ը գրում է. «Մենք վստահ ենք, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կպահանջեն, որ մենք Բանաձեւի ընդունման դեմ քվեարկենք, որպեսզի պահպանենք Հոլոքոստի եզակիությունը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---