ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ՉԵՆ ԴԱՐՁՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐՍԻՑ ԾՈՑ

PanARMENIAN.Net - Նավթի պաշարներով հարուստ Կասպից ծովն ի վիճակի չէ դարձնել Կենտրոնական Ասիայի երկրները «երկրորդ Պարսից ծոց», գտնում են ամերիկյան վերլուծաբանները: Այսպիսի հետեւություն է բովանդակում Կոլումբիայի համալսարանին կից Խարիմանի ինստիտուտի զեկույցում, որը հրապարակվել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) Գլխավոր քարտուղարության կողմից: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, փորձագետները պնդում են, որ Կասպից ծովի նավթի պաշարները բարգավաճում չեն երաշխավորում Ադրբեջանին, Թուրքմենիային եւ Ղազախստանին: ԱՄՆ Պետդեպարտամենտի Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու Սթիվեն Մաննի տվյալներով Կասպից ծովի նավթը , որը համաշխարհային պաշարների միայն 4 տոկոսն է կազմում, երբեք չի կարող գերակշռող դառնալ համաշխարհային շուկայում: Մյուս կողմից, ընդգծել է ամերիկացի փորձագետը, OPEC-ին չվերաբերող համաշխարհային նավթի մեծ տոկոսը շուկաներ կմատակարարվի հատկապես Կասպից ծովից: Կանխագուշակումների համաձայն, նշված տարածաշրջանից նավթի գլխավոր մատակարարողը Ղազախստանը կլինի, որը, ենթադրաբար, մեկ տարում ստանալու է մինչեւ 30 մլրդ դոլար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---