Ս.Ֆրեյզերը չի կարծում, որ ընտրությունները Հայաստանում մեծ ազդեցություն կունենան ղարաբաղյան հակամարտության վրա

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները մեծ ազդեցություն չեն ունենա ղարաբաղյան հակամարտության վրա»,-հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Սակայն, նրա խոսքերով, դեռեւս վաղ է խոսել այն մասին, թե որ կուսակցությունը կհաղթի ընտրություններում եւ ինչ դիրքորոշում կունենա ղարաբաղյան հակամարտության հարցում: «Քանի որ մենք հետեւում ենք Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում ընթացող գործընթացներին, մենք կհետեւենք նաեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,-նշել է նա: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը մեկնաբանելու խնդրանքին Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է. «Այդ թեման կարտացոլվի զեկույցում, որը մենք պատրաստվում ենք ներկայացնել հասարակությանը 2007 թվականի կեսին: Քանի որ մենք դեռեւս ուսումնասիրում ենք այդ զեկույցը, ես չեմ ցանկանում գնահատական տալ ԵԱՀԿ Մինսկի խմբին», հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---