Ամենամեծ աջակցությունն, որ կարող է ցուցաբերել ԵՄ-ն ղարաբաղյան գործընթացին, ԵԱՀԿ ՄԽ անդամ դառնալն է

PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը միացան Գործողությունների եվրոպական ծրագրին, Եվրամիությունը սկսեց ակտիվորեն մասնակցել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, 2007 թվականին ԵՄ-ն Հարավային Կովկասի երկրների հետ համատեղ կսկսի նախապատրաստել եվրոպական հարեւանության եւ համագործակցության ծրագրերից շահույթի ստացման նախագծեր: Բացի այդ, 2006 թվականից Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ակտիվորեն մասնակցում է հակամարտությանը վերաբերող հարցերին: Ինչպես նշել է Ս.Ֆրեյզերը, վերջերս ԵՄ-ն հաճախ է քաղաքական հայտարարություններ անում տարածաշրջանի հակամարտությունների վերաբերյալ: «Ակնկալվում է, որ եվրոպական հարեւանության եւ համագործակցության ծրագրերի շրջանակներում կիրագործվեն մի շարք ֆինանսական ծրագրեր: Օրինակ, Վրաստանը օգնելու համար ԵՄ-ին լուծել աբխազական եւ օսական հակամարտությունները լոբբիզմի հաջող քաղաքականություն վարեց: Գնալով ավելանում են ԵՄ-ի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու հնարավորությունները, դա չի նշանակում, թե ԵՄ-ն հայտարարություններ անելու փոխարեն, ռազմական ուժ կկիրառի: Ես գտնում եմ, որ ամենամեծ աջակցությունը, որ կարող է ցուցաբերել ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ ՄԽ անդամ դառնալն է»,-նշել է ՄՃԽ եվրոպական ծրագրի տնօրենը, հաղորդւոմ է «Թրենդը»:
 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել