Հարավային Կովկասի հակամարտությունների կողմերը պետք է պատրաստ լինեն դժվար փոխզիջումների

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման համար կողմերը պետք է նստեն եւ միասին քննարկեն այդ հարցերը եւ պատրաստ լինեն դժվար փոխզիջումների: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, ոչ մի կառավարություն չպետք է իր քաղաքացիներին խոստանա շուտափույթ լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Սուր անհրաժեշտություն կա հարաբերություններ հաստատել եւ վստահություն սերմանել կողմերի միջեւ: Պետք է պայմաններ ստեղծվեն պատերազմի ժամանակ տեղահանված անձանց իրենց բնակության վայրերը վերադարձնելու համար: «Երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ հակամարտությունը կարգավորելը ձեռնատու է իրենց համար, հատկապես տնտեսական զարգացման եւ առեւտրի համար: Եթե Հարավային Կովկասը գործի որպես տնտեսական գոտի, դա կգրավի բազմաթիվ արտերկրյա ներդնողների»,-հայտարարել է Սաբինա Ֆրեյզերը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---