Ադրբեջանցի լրագրող Իսմայիլովան ազատ է արձակվել25 մայիսի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում վաղաժամկետ ազատ է արձակվել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հղումով հաղորդում է ռադիոկայանի հայկական բաժինը: 2015-ի սեպտեմբերին հետաքննող լրագրող Իսմայիլովան դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելն ու ծախսելը), 192-րդ հոդվածի (անօրինական գործարարություն), 213-րդ հոդվածի (հարկերից խուսափելը) և 308 հոդվածի (լիազորությունների չարաշահումը) հատկանիշներով։ Պատիժը փոխարինվել է 3.5 տարվա պայմանական ազատազրկման՝ 5 տարվա փորձաշրջանով, հայտնում է Kavkaz-uzel.ru-ն: 2016-ի հունվարին Ադրբեջանական բանտում գտնվող Խադիջա Իսմայիլովան ընդունել է հանրահայտ իրավապաշտպան Ամալ Քլունիի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում որպես իր պաշտպան հանդես գալու առաջարկը։ Քլունին կարծիք էր հայտնել, որ դիվանագիտական ճնշումը կարող է ազդեցություն ունենալ իշխանության վրա: 2016-ի հունվարին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Իսմայիլովայի գործով երկրորդ անգամ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` հայտնելով, որ ցանկանում է հանդես գալ այդ գործով որպես երրորդ անձ: Առաջին անգամ Մուժնիեկսը այդ հարցով դիմել էր 2015-ի սեպտեմբերի 23-ին: Մուժնիեկսը նշել է, որ իրավապաշտպանների վիճակն Ադրբեջանում շատ մտահոգիչ է: Ադրբեջանը չի կատարում քաղաքացիների ազատությունները պաշտպանելու իր հանձնառությունը: Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |