Տուսկ. ԵՄ-ն կերկարացնի ՌԴ դեմ գործող պատժամիջոցները

Տուսկ. ԵՄ-ն կերկարացնի ՌԴ դեմ գործող պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կերկարացնի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: «ԵՄ-ն կշարունակի ընթացիկ քաղաքականությունը Ռուսաստանի հարցում, ներառյալ տնտեսական պատժամիջոցները, քանի դեռ մինչև վերջ չեն կատարվել Մինսկի համաձայնագրերը»,-գրել է Տուսկը մայիսի 26-ին Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է DW-n:

Տուսկը նշել է, որ Մինսկի պայմանավորվածությունների իրականացումն ավելի դանդաղ է ընթանում, քան ենթադրվում էր: «Վստահ եմ, որ 2-3 շաբաթում մենք առանց մեծ բանավեճերի որոշում կկայացնենք պատժամիջոցների մասին»,-ասել է Տուսկը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մեծ 7-կի» պետությունների ղեկավարները մտադիր են ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը կախվածության մեջ դնել Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնագրերի կատարումից և Ուկրաինայի ինքնիշխանությունը հարգելուց: Հայտնի է , որ նման որոշում կկայացվի մայիսի 26-27-ին Ճապոնիայում կայանալիք G7 հանդիպմանը: Պատժամիջոցների ժամկետը սպառվում է 2016-ի հուլիսի վերջում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---