Ավստրիայի նախագահը քննադատել է Ադրբեջանին՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման համար26 մայիսի 2016 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման համար և կոչ է արել հաշվի առնել գրասենյակի վերաբացման հնարավորությունները: Այս մասին Ֆիշերն ասել է Լոնդոնում գրանցված թուրքական The Business Year ամսագիրն Ադրբեջանի վերաբերյալ թողարկված մայիս ամսվա համարում հրապարակված հարցազրույցում, հայտնում է Panorama.am-ը: Հակառակ դեպքում, ասել է Ֆիշերը, գրասենյակի բացակայությունը «կարող է հանգեցնել ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի մեկուսացմանը»: Հիմնականում Ադրբեջանի հետ երկկողմ տնտեսական հարաբերություններին նվիրված հարցազրույցի առաջին հարցը վերաբերել է 2017թ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության առաջնահերթություններին: Շեշտելով ԵԱՀԿ-ի՝ որպես հակամարտությունների կարգավորման հարթակի կարևորությունը, Հայնց Ֆիշերը ընդգծել է, որ «Ադրբեջանը պետք է վերանայի ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին որոշումը և վերաբացի այն»: Խոսելով ԵԱՀԿ-ում գալիք տարվա նախագահության առաջնայնությունների մասին, Ավստրիայի նախագահը ասել է. «Մենք լիարժեք տեղյակ ենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդրի զգայունության մասին: 2015-ին բռնության աննախադեպ աճը շփման գծի երկայնքով անհանգստության լուրջ պատճառ է: Տեղյակ լինելով Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի հետ կապված Ադրբեջանի ակնկալիքների ձախողման մասին՝ մենք, այնուամենայնիվ, համոզված ենք, որ Մինսկի խումբը միակ գործուն հարթակն է այս հակամարտության կարգավորման համար: Այս իսկ պատճառով մենք հուսով ենք, որ Ադրբեջանը կշարունակի աշխատել համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մարմինների հետ: «2007թ Մադրիդյան սկզբունքների հիման վրա կառուցված կարգավորումը դեռևս սեղանին է և ինչքան ես տեղյակ եմ, Ռուսաստանը խթանում է նմանատիպ մի կարգավորման տեսլական»,-ասել է նա: The Business Year ամսագիրը գովազդային հիմունքներով հնարավորություն է տալիս միջազգային հանրության դրական ուշադրության կենտրոնում չգտնվող կամ հաճախ քննադատության թիրախ հանդիսացող տարբեր երկրների (Գանա, Սաուդյան Արաբիա, Ղազախստան, Ադրբեջան, և այլն)` ազգային բրենդինգի նպատակով հատուկ համարներ հրապարակել՝ իրենց երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |