ԶԼՄ-ներ. Թուրքական բանակը մտել է Սիրիայի տարածք և խորացել գրեթե 1 կմ27 մայիսի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակի ստորաբաժանումները մոտ 700 մետր խորացել են Սիրիայի տարածքում` Հալեպ գավառի Աֆրին քաղաքի շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ալ Մայադին» հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ հեռուստաալիքի, թուրք զինվորականներն անցակետ են տեղադրել այդ բնակավայրի մոտ, որտեղ հիմնականում քրդեր են ապրում: Պաշտոնական մեկնաբանություններ այդ տեղեկատվության վերաբերյալ չեն ստացվել: Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը նշել էր, որ Թուրքիան շարունակում է գնդակոծել Սիրիայի սահմանամերձ բնակավայրերը և քրդական աշխարհազորի դիրքերը: Քրդստանի հայրենասիրական միությունն ականատեսների վրա հղումով հայտնեց, որ թուրք զինվորակնները ներխուժել են Սիրիայի տարածք և սկսել են հենակետեր կառուցել: Միջադեպը տեղի է ունեցել Էլ Ղամիշլի քաղաքի շրջանում, որը համարվում է սիրիացի քրդերի «մայրաքաղաքը»: Մարտին քրդական աշխարհազորը հայտնեց, որ թուրք զինվորականները խախտել են սահմանն ու հենակատեր են կառուցում Աֆրին և Ազազ քաղաքների մոտ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |