9 մարտի 2007 - 16:21 AMT
Ղարաբաղյան հարցը հանդիսանում է Թուրքիայի արյունահոսող վերքը, պնդում է Էրդողանը
«Ղարաբաղյան հարցը հանդիսանում է Թուրքիայի արյունահոսող վերքը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի եւ Թուրքիայի սփյուռքային կազմակերպությունների առաջին ֆորումի ընթացքում: Նա անդրադարձել է նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցին: «Ինչպես դուք գիտեք, մենք դիմել ենք Հայաստանի ղեկավարությանը, միջազգային հանրության ներկայացուցիչներին, հայտնելով բոլոր գոյություն ունեցող պատմական արխիվները բացելու մեր պատրաստակամության մասին: Թող պատմաբանները, հնագետները, լրագրողներն իրենց խոսքն ասեն այս հարցում: Սակայն, մենք մինչեւ հիմա մեր առաջարկի պատասխանը չենք ստացել»,- հայտարարել է Էրդողանը, հայտնում է Day.az-ը: