Մարիա Կուրսովան 10-րդն է շախմատի ԵԱ-ում 3 տուրից հետո![]() 30 մայիսի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները: Երկու անընդմեջ հաղթանակից հետո Մարիա Կուրսովան կիսել է միավորը Յովանկա Հուսկայի հետ: Ոչ ոքի խաղացին նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Միակ հաղթանակը տոնել է Լիլիթ Գալոյանը, ով պարտության է մատնել ռուս Իրինա Ուտիատսկայային: Այս տուրից հետո Կուրսովան 2,5 միավորով 10-րդ տեղում է: Մկրտչյանը՝ 32-րդ, Գալոյանը՝ 60-րդ: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |