Մինասյան. «Զվարթնոցում» սպասարկման վարձն ավելի ցածր է, քան Բաքվի ու Թբիլիսիի օդանավակայաններում30 մայիսի 2016 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Մեկ օդանավի սպասարկման արժեքի համեմատությամբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սակագներն ավելի ցածր են, քան Թբիլիսիում և Բաքվում: Այդ մասին է հայտարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատասխանելիս: Քոքոբելյանը պնդում էր, որ «բաց երկնքի» քաղաքականությանն անցնելը բերել է շուկայում իրավիճակի վատթարացմանը՝ խոշոր ավիաընկերությունները հեռացել են, տոմսերի գները թանկացել: «Դա հայտարարվեց իմիտացիայի համար, որպեսզի երևա, որ ավիացիան ավիրվել է», - Panorama.am հաղորդմամբ, ասել է Քոքոբելյանը: Մինասյանն ի պատասխան ասել է սպասարկման վարձերի էժանության մասին, սակայն չի նշել կոնկրետ թվեր: «Երբ չեք տիրապետում այդ թվերին, կարող եք հայտարարել, բայց ես կուղարկեմ ձեզ այդ թվերը»,- ասել է նա: Թբիլիսիից ավիատոմսերի գների էժանության մասին դիտարկմանն արձագանքելիս նախարարը հորդորել է չմոռանալ տարածաշրջանային զարգացումները: «Բաներ կան, որ այստեղից չեմ կարող ասել: Զարգացման տեղ ունենք, դա փաստ է, բայց դրա մեղավորը բաց երկնքի քաղաքականությունը չէ հաստատ»,- հայտարարել է Մինասյանը: 2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում: Կարդացեք նաև. «Զվարթնո՞ց», Թբիլիսի՞, թե՞ Քութաիսի. Հայկական երկնքի վրացական այլընտրանքը Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |