ՀՀ տնտեսական աճը 1-ին եռամսյակում՝ 4.4%. Արտահանումն աճել է, ներմուծումը՝ կրճատվել31 մայիսի 2016 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական աճը 2016-ի առաջին եռամսյակում կազմել է 4.4%: ՀՆԱ-ի ծավալը կազմել է 898.2 մլրդ դրամ ՝ 2015-ի առաջին եռամսյակի 881.2 մլրդ դրամի դիմաց: 2016-ի հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 421 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 10%-ով: Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-ապրիլին կազմել է մոտ $1.458 մլրդ` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.2%-ով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 22.2%-ով՝ կազմելով մոտ $514 մլն: Իսկ ներմուծումը կրճատվել է 3.5%-ով՝ կազմելով մոտ $943 մլն: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2016-ի առաջին 4 ամսին կազմել է 117.7 մլրդ դրամ՝ աճելով 4.1%-ով: Շինարարության ծավալը հունվար-ապրիլին կազմել է մոտ 61 մլրդ դրամ՝ աճելով 7.4%-ով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 3.5%-ով՝ կազմելով մոտ 2.566 մլրդ կՎտ.ժ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.2%-ով՝ 182.791 դրամ: Առևտրի շրջանառությունը կրճատվել է 0.7%-ով՝ կազմելով մոտ 601 մլրդ դրամ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2016-ի հունվար-փետրվարին ՀՀ առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 264 մլրդ 261 մլն դրամ՝ 2015-ի հունվար-փետրվարի համեմատությամբ կրճատվելով 1.8%-ով:Արտահանման ծավալը կազմել է 110 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23.6%-ով, իսկ ներմուծումը կազմել է 190 մլրդ դրամ՝ նվազելով 12.2%-ով: 2015-ի հունվար-փետրվարին առևտրաշրջանառության բացասական սալդոն կազմել է $162.8 մլն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |