UTair-ը դեպի Երևան թռիչքներ կիրականացնի ՌԴ-ից31 մայիսի 2016 - 14:56 AMT PanARMENIAN.Net - UTair ավիաընկերությունը դարձել է Ռուսաստանի քաղաքների և Երևանի միջև ուղևորների, ուղեբեռի և փոստի փոխադրման կանոնավոր ավիափոխադրողը։ Այդ մասին ասվուըմ է «Ռոսավիացիայի» հաղորդագրության մեջ։ UTair-ը շաբաթական 3 անգամ դեպի Երևան և հետադարձ թռիչքներ կկատարի Սոչի, Դոնի Ռոստով և Մինվոդի քաղաքներից: Շաբաթական 7 անգամ թռիչքներ կիրականացվեն Կրասնոդարից: Մարտի 25-ից «Աերոֆլոտ» ավիաընկերությունը դադարեցրեց Դոնի Ռոստովից Երևան իրականացվող չվերթները: «Աերոֆլոտի» պաշտոնյաները չվերթն անշահութաբեր են համարում` հեշտությամբ փակելով բնակչության շրջանում մեծ պահանջարկ ունեցող ուղղությունը»,-ասել է աղբյուրն ավիացիոն ոլորտից: Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Invest Armenia-2016 գործարար համաժողովի բացմանը: 2013-ին Հայաստանի կառավարությունը ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարություն հաստատեց այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշեց ապրիլի 1-ից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն 3 հայկական ավիաընկերության գործունեություն։ Ազատականացման ռազմավարությունը հաստատել է «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Դրա հաստատմամբ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել մեր երկրում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով |