HBO-ն դատի կտա Pornhub-ին «Գահերի խաղի» բաց տեսարանները հրապարակելու համար 1 հունիսի 2016 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան HBO հեռուստաալիքը հայտարարել, է, որ պատրաստվում է դատի տալ Pornhub կայքին լայն մասսայականություն վայելող «Գահերի խաղը» հեռուստասերիալի բաց տեսարանները վերահրապարակելու համար: НВО-ն մեղադրել է պոռնոկայքին հեղինակային իրավունքների խախտման համար: Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ պոռնոկայքում հայտնվելը կարող է վնասել դերասանների ու ալիքի հեղինակությանը: «HBO-ն քայլեր է ձեռնարկում նյութերը հեռացնելու ուղղությամբ», - գրում է Sun-ը: Pornhub տվյալներով, առավել մեծ պահանջարկ են վայելում Դայներիս Տարգարիենի դերակատարուհի Էմիլիա Կլարկի մասնակցությամբ հոլովակները: 2015-ն Կլարկը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ կին Esquire ամսագրի կողմից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Կարդացեք նաև. «Գահերի խաղը». Ստուգիր սերիալի վերաբերյալ գիտելիքներդ Արձակուրդային հեռուստաշրջան. 10 սերիալ, որոնք կարելի է դիտել ամռանը Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները Մի շարք քաղաքներում ավտոերթեր են, իրազեկման ակցիաներ «ԼՈՖԹ»–ն ու Իջևանի գինու-կոնյակի գործարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գործարանն աջակցելու է Իջևան համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավման գործընթացին Աղազարյան. Բացառված է ՔՊ-ից իմփիչմենթին միացողներ լինեն Նա հավելել է, որ խմբակցությունը հիմա ավելի քան կուռ է և կանգնած է վարչապետի կողքին Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը |