Daily Star. Մխիթարյանով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»

Daily Star. Մխիթարյանով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» միանում է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարին, հայտնում է Tert.am-ը Daily Star-ի վրա հղումով:

Ըստ աղբյուրի՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու գլխավոր ֆավորիտը Լոնդոնի «Արսենալն» է, սակայն այսօր հայտնի է դարձել, որ Մխիթարյանի գործողություններին հետևում է նաև լոնդոնյան մեկ այլ ակումբ:

«Տոտենհեմից» և «Չելսիից» զատ, Մխիթարյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»:

Հնարավոր գործարքի մասին խոսել է նաև իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, ով նշել էր, թե «ծեր սենյորայի» ղեկավարությունը Մխիթարյանին առաջարկել է 3 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ, որը, ըստ աղբյուրի՝ ավելի քիչ է, քան «Արսենալի» կողմից ստացված առաջարկը:

«Բորուսիան» Ակումբը որոշել է չվաճառել Մխիթարյանին, քանի որ արդեն վաճառել է Մաթս Հումելսին ու Իլքայ Գյունդողանին: «Բորուսիայի» ղեկավարությունը բազմիցս հայտարարում էր, որ չի պատրաստվում միաժամանակ 3 բարձրակարգ խաղացողներից զրկվել: Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը «մեղուների» հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը և ըստ գերմանական Bild-ի՝ ֆուտբոլիստը մերժել է «Բորուսիայի» հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկը:

Մխիթարյանը պահանջում է, որպեսզի 2017-ին «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարացնելու դեպքում փաստաթղթում ավելացվի կետ, որով նա իրավունք կունենա հեռանալ որոշակի գումար վճարելուց հետո կամ գլխավոր մարզիչ Թոմաս Թուխելի հրաժարականի դեպքում:

Ընթերցեք նաև.«Տոտենհեմը» միացել է Մխիթարյանի համար պայքարին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---