Պետծառայողների` բնակարան ձեռք բերելու հայտերի ընդունման ժամկետը փոխվել է

Պետծառայողների` բնակարան ձեռք բերելու հայտերի ընդունման ժամկետը փոխվել է

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրամանով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել և սահմանվել է 2016-ի հունիսի 15-ը:

Դիմում-հայտերի, ինչպես նաև տեղեկանքի ձևին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով:

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակնժում բնակարանների վաճառքի կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016-ի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ, ընդ որում ծրագրի շրջանակում բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---