Պայթյուն՝ Վանաձորի հարկային տեսչության մոտ. Կոտրվել են դռան ապակիները

Պայթյուն՝ Վանաձորի հարկային տեսչության մոտ. Կոտրվել են դռան ապակիները

PanARMENIAN.Net - Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործող հարկային տեսչության դիմաց պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որն 00:40-ի սահմաններում նշված հասցեում գործող Վանաձորի հարկային տեսչության մուտքի դռան աջ մասում տեղադրված աղբամանում անհայտ իրի պայթյունի հետևանքով կոտրվել է դռան ապակիները և մուտքի գլխավերևի ծածկի շերտը:

Վնասի չափը պարզվում է:

Քննությունը վարում է քննչական վարչությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---