Օլիմպիական խաղերում Ադրբեջանի հավաքականի 70%-ն օտարերկրացիներ են![]() 4 հունիսի 2016 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ներկայացնելու են երկիրը Ռիոյի Օլիմպիական խաղերում: 45 մարզիկից 31-ը Ադրբեջանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիներ են: Այսինքն Ադրբեջանի Օլիմպիական խաղերի հավաքականում 70%-ը օտարերկրացիներ են ՌԴ-ից, Կուբայից, Ուկրաինայից, Եթովպիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Իրանից, Մոլդովայից, Բելառուսից և Վրաստանից, հայտնում է Haqqin.az-ը: Ցուցակը կհամալրի ևս 4 անուն` ծանրորդներ և ձյուդոյիստներ, սակայն զգալի փոփոխություններ արդեն չեն լինի: Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերը կանցնեն օգոստոսի 5-21-ը Ռիո դը Ժանեյրոյում: Կխաղարկվի մեդալների ռեկորդային հավաքածու` 301: Ակնկալվում է նաև ռեկորդային թվով երկրների մասնակցություն` 206: Հայաստանը ևս կմասնակցի Ռիո-2016-ին, հայ մարզիկների վերջնական ցուցակը դեռ հաստատված չէ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |