Օլիմպիական խաղերում Ադրբեջանի հավաքականի 70%-ն օտարերկրացիներ են 4 հունիսի 2016 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ներկայացնելու են երկիրը Ռիոյի Օլիմպիական խաղերում: 45 մարզիկից 31-ը Ադրբեջանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիներ են: Այսինքն Ադրբեջանի Օլիմպիական խաղերի հավաքականում 70%-ը օտարերկրացիներ են ՌԴ-ից, Կուբայից, Ուկրաինայից, Եթովպիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Իրանից, Մոլդովայից, Բելառուսից և Վրաստանից, հայտնում է Haqqin.az-ը: Ցուցակը կհամալրի ևս 4 անուն` ծանրորդներ և ձյուդոյիստներ, սակայն զգալի փոփոխություններ արդեն չեն լինի: Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերը կանցնեն օգոստոսի 5-21-ը Ռիո դը Ժանեյրոյում: Կխաղարկվի մեդալների ռեկորդային հավաքածու` 301: Ակնկալվում է նաև ռեկորդային թվով երկրների մասնակցություն` 206: Հայաստանը ևս կմասնակցի Ռիո-2016-ին, հայ մարզիկների վերջնական ցուցակը դեռ հաստատված չէ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |