Վազորդ Գայանե Չիլոյանը՝ ամենաերիտասարդ հայ օլիմպիական![]() 4 հունիսի 2016 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Անկախ Հայաստանի սպորտային պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 տարեկան մարզիկ, ով կդառնա հայ մարզիկներից ամենաերիտասարդն՝ իրավունք ստացած մասնակցելու ամառային Խաղերին: Գայանե Չիլոյանը վազորդ է և համաշխարհային սպորտի ամենաերիտասարդ օլիմպիականներից մեկը: Չիլոյանն իր Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ՝Աղջիկների 200 մետր վազքում:Տարածությունը հաղթահարել է 23.16 արդյունքով Մասնագետների կարծիքով` վազորդը մեծ հեռանկարներ ունի, եթե մնա սպորտին հավատարիմ, գրում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Մեր ամենաերիտասարդ օլիմպիականը խոսել է մինչ այս ունեցած ձեռքբերումների,ամառային Օլիմպիական խաղերի մասին: Պատմել է, որ երբ դեռ 9 տարեկան էր մի քանի ամիս գնացել էրբալետի, բայց հետո չի շարունակել: «Բալետն ավելի դժվար աշխարհ է: Իրանակում ես բալետ չէի էլ սիրում, ծնողներս կամքիս հակառակ էին տարել: Աթլետիկան և բալետ տարբեր բևեռներ են»: «Աթլետիկայով մարզվել սկսել եմ 10 տարեկանից: Քանի որ շատ աշխույժ երեխա էի և բակում անընդհատ վազում էի, մորաքրոջս նախաձեռնությամբ սկսեցի վազքով զբաղվել: Հիմա արդեն մարզումներն օրվա հիմնական մասն են զբաղեցնում: Ես կապված եմ մարզիչներիս հետ, մարզվող ընկերիս հետ»: Չիլոյանը նշել է, որ 200 մետր վազքը իր հիմնական ձևն է: «Ինչպես նաև 100 մետրը: Սակայն տանել չեմ կարողանում 300, 400 մետր վազքերը» (ծիծաղում է): «Ինձ համար մեծ պատիվ է ամենաերիտասարդ հայ օլիմպիականը լինելը: Սակայն պատասխանատվությունը որպես այդպիսին չի խանգարում: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ երազանք է Օլիմպիական խաղերի մասնակցելը: Եթե անկեղծ, ապա տանն այդքան էլ չեն պատկերացնում օլիմպիական ուղեգիր նվաճելն ինչ արդյունք է: Առավել ուրախ էր մորաքույրս»: Խոսելով ակնկալիքներից, վազորդն ասել է. «Ես և ինձ շրջապատողները հրաշալի գիտակցում ենք, որ 15 տարեկանում Հայաստանի առաջնությունում գրանցածս արդյունքով լուրջ արդյունքներ չեմ գրանցի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում, բայց 2020-ի խաղերում պետք է պայքարեմ լուրջ արդյունքների համար: Սակայն մինչ խաղերը, անելու եմ ամեն հնարավոր բան, որ բարձրացնեմ գրանցածս արդյունքը: Իհարկե այս խաղերին իմ մասնակցությունը մեծ փորձ է հետագայի համար: Մեծ ցանկություն ունեմ մասնակցելու բրազիլական կառնավալին»: Չիլոյանը պատմել է, որ Ռիոյին ընդառաջ մարզումների քանակն են շատացրել: Հայաստանն աթլետիկա մարզաձևում ունի 4 օլիմպիական ուղեգիր: Photo` Armnoc.am Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |