Շվեյցարացիների մեծ մասը դեմ է քվեարկել երաշխավորված եկամտի ներդրմանը 6 հունիսի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Երաշխավորված եկամտի ներմուծման գաղափարը աջակցություն չի ստացել Շվեյցարիայի քաղաքացիների մեծամասնության շրջանում: Հանրաքվեն անցել է հունիսի 5-ին: Ըստ հանրաքվեի արդյունքների առաջին նախնական հաշվարկների, որոնք հրապարակել է Հանրային կարծիքի ուսումնասիրության ինստիտուտը Շվեյցարիայի հանրային հեռուստատեսության պատվերով, երաշխավորված եկամտի օգտին է քվեարկել քաղաքացիների միայն 18,2%-ը: Դեմ է քվեարկել շվեյցարացիների 81,8%-ը, հայտնում է Ինտերֆաքսը շվեյցարական ԶԼՄ-ների վրա հղումով: Շվեյցարացիները հանրաքվեով պետք է որոշեին` ցանկանում են ամսական 2500 շվեյցարական ֆրանկ (2250 եվրո) ստանալ, անկախ իրենց վաստակից կամ դրա առկայությունից: Դրական պատասխանի դեպքում անչափահասները կստանային 625 ֆրանկ: Այս քվեարկության հիմքում ընկած գաղափարն այն է, որ պետք է վերացնել կապը եկամտի և զբաղվածության միջև: Սակայն, հանրաքվեի մասնակիցները որոշեցին, որ, ինչպես նախկինում, Շվեյցարիայի քաղաքացիները պետք է ապրուստը վաստակեն աշխատելով, իսկ հանրությունը հետագայում ևս կգործի հայտնի սկզբունքով` «յուրաքանչյուրից ըստ ունակությունների, յուրաքանչյուրին` ըստ աշխատանքի»: Եթե այդպիսի օրենք ընդունվեր, Շվեյցարիան կդառնա առաջին երկիրն աշխարհում, որը կապահովի իր քաղաքացիներին ամսական եկամուտով, առանց որևէ պայմանի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |