Սարալանջում բետոնե պատի փլուզման դեպքով քրգործ դեռ հարուցված չէ. Փորձաքննություն է գնում

Սարալանջում բետոնե պատի փլուզման դեպքով  քրգործ դեռ հարուցված չէ. Փորձաքննություն է գնում

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածի փլուզման դեպքով փորձաքննություն է նշանակվել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Փորձաքննությունների ազգային բյուրոյում դեպքով փորձաքննություն է ընթանում, եզրակացությունը դեռ չկա, ժամկետները հայտնի չեն: Դեպքով քրգործ դեռ հարուցված չէ», -տեղեկացրեցին ոստիկանությունից:

Հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է «Ագրոբիզնես և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը, իսկ աշխատանքներն իրականացվել են «Մեվրիկար» շինարարական կազմակերպության կողմից:

Մարտի 16-ին Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15 մետր երկարությամբ և 8 մետր բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը:

Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա, նկատվել են մոտ 5 մետր երկարությամբ և մոտ 0.7 սմ լայնությամբ ճաքեր: Արտակարգ իրավիճակների նախարարը, փրկարար ծառայության տնօրենը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ժամանել էին դեպքի վայր:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---