Ղարաբաղում ընդդիմադիր պատգամավոր է բռնության ենթարկվել 6 հունիսի 2016 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Այս մասին փոխանցել է կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը։ Խանումյանի հարազատների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նրանց փոխանցմամբ, Ազգային ժողովից դուրս գալիս Խանումյանին են մոտեցել զինվորական համազգեստով մարդիկ և նրան ծեծելով նստեցրել մեքենան, հաղորդում է «Ազատություն»-ը: Այդ տարածքը վերահսկվում է Ազգային ժողովի և հարակից հյուրանոցի տեսախցիկներով։ Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։ Խանումյանը գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Հիվանդանոց է եկել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Վիտալի Բալասանյանը։ ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից կապիտան Աբրահամյանը տեղեկացրել է, որ Խանումյանին ծեծելու վերաբերյալ հաղորդում են ստացել, գրում է Panorama.am-ը: «Հենց նոր հաղորդում ենք ստացել Հայկ Խանումյանին ծեծելու վերաբերյալ, պետին զեկուցել ենք, համապատասխան ծառայողները մեկնում են հիվանդանոց՝ հանգամանքները ճշտելու համար», - փոխանցել է ոստիկանության ծառայողը: Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից Ֆելիքս Հարությունյանը հայտնել է, որ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Նման բան չկա, ասեկոսեներին մի հավատացեք», - ասել է Հարությունյանը: Հայկ Խանումյանը քաղաքական և հասարակական գործիչ է Արցախի Հանրապետությունում, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ 2013թ. փետրվարից։ 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |