Բիրանդ. Ինչո՞ւ էր Թուրքիան հրավիրում հայ պատմաբանին, եթե մտադիր չէ բացել պահոցները

PanARMENIAN.Net - «Թուրքիայի պատմական ինստիտուտի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուն հրավիրել է հայտնի հայ պատմաբան, «Կապույտ գրքի» հեղինակ Արա Սարաֆյանին հայկական հարցի վերաբերյալ կարեւոր փաստաթղթերի համատեղ ուսումնասիրման նպատակով: Հայերը սովորաբար չեն մասնակցում նման հանդիպումների: Սարաֆյանը շատ կարեւոր անձ է այս հարցում եւ նրա մասնակցութւունը քննարկումներին թուրք պատմաբանների հետ կարեւոր կլիներ»,-գրում է մեկնաբան Մեհմետ Ալի Բիրանդը «Թըրքիշ դեյլի նյուս» թերթում: Ինչպես հայտնի է, մամլո ասուլիսի ժամանակ Ղալաչօղլուն մեջբերել էր «Ակոս» թերթի կարծիքն այն մասին, որ հայկական սփյուռքը վրդովված է Սարաֆյանի համաձայնությամբ: «Դա էլ դարձավ նրա հրաժարվելու պատճառը»,-ասել է թուրք պատմաբանը: Սակայն, ըստ Բիրանդի, իսկական պատճառը հայ պատմաբանի համար անխտիր բոլոր պահոցները բացելու Թուրքիայի մերժումն էր: «Ի՞նչ է այս ամենը նշանակում: Եթե դուք չեք պատրաստվում ցույց տալ փաստաթղթերը, ինչո՞ւ եք դիմում համդիպելու խնդրանքով: Ինչո՞ւ եք նման հանդիպում կազմակերպում առանց պահոցները բացելու նախնական համաձայնության: Ոչ ոք արդեն չի հավատա Թուրքիային, եթե նա չի բացում բոլոր փաստաթղթերը պատմաբանների ուսումնասիրությունների համար»,-հարցնում է թուրք մեկնաբանը եւ ընդգծում. «Թուրքիան միայնակ կնավարկի եվրոպական փոթորիկի ալիքներում: Չկա մեկը, ով կօգներ մեզ խարիսխ գցել: Մեր գործը գնալով բարդանում է»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---