Մարուքյան. Իրավական խնդիր կա` երբ մարդը մահանում է, ո՞վ պետք է ստանա ավանդը

Մարուքյան. Իրավական խնդիր կա` երբ մարդը մահանում է, ո՞վ պետք է ստանա ավանդը

PanARMENIAN.Net - Ավանդները չեմ փոխանցվում ժառանգներին, երբ մարդը մահացել է, քանի որ դրանք չեն դիտարկվում որպես պետական պարտքի մաս: Այս մասին հայտարարել է 2015-ի կատարողականի քննարկման հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին ԱԺ լիագումար նիստում, հայտնում է Tert.am-ը:

Ըստ Էդմոն Մարուքյանի` կատարողականում գրվում է, որ այս մարդկանց նկատմամբ պարտավորությունները կատարվել են, բայց երբ մարդիկ մահանում են ավանդների հերթին սպասելով, գոնե ժառանգներին չեն փոխանցում:

«Պետությունն ասում է մենք ավանդները չենք վերադարձնում, փոխհատուցում ենք։ Այդ պատճատով, երբ մահանում է մարդը, ո՞վ պետք է ավանդ ստանա, ժառանգը չի կարող ստանալ: Այդտեղ իրավական խնդիր կա, եթե ավանդը պետությունը չի վերադարձնում, ինչպե՞ս է բյուջեի մեջ ամեն տարի նշում ինչ-որ չափով, որ փոխանցել եք ավանդը, պետական պարտքը մարել եք, եթե ժառանգներին չեք տալիս, ուրեմն, պետության պարտավորությունը մնում է այնքան, որքան կա»,-ասել է Մարուքյանը և նշել, թե մի կողմից մարդկանց ավանդը չենք վերադարձնում, մյուս կողմից թաքուն մի տող է գրած, որ պետական պարտքը մարել ենք:

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքել է, որ պետական պարտքը սահմանված է օրենսդրությամբ, իսկ փաստաթղթում պատգամավորի նշած պարտավորությունները ներառված չեն. «Դրանք չեն դիտարկվում որպես պետական պարտքի մաս»։

2015-ի ընթացքում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի ավանդի փոխհատուցման ծրագրի շրջանակում փոխհատուցում են ստացել 8.000 ավանդատու: Այս հարցում կառավորության կողմից որդեգրած մոտեցման համաձայն՝ առաջնահերթության կարգով ավանդների վերադարձն իրականացվում է ըստ տարիքային գործոնի, միաժամանակ կարևորվում են նաև առանձին սոցիալական խմբեր՝ ըստ վաստակի կամ տարածաշրջանի ռիսկայնության աստիճանի:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---