Աղթամարի եկեղեցու բացում. Թուրքիան կազմակերպում է Երեւան-Վան չարտերային չվերթ

PanARMENIAN.Net - Առաջին անգամ թուրքական կառավարությունը որոշում է կայացրել Երեւան-Վան չվերթի մասին` նախատեսված հայկական պատվիրակության համար, որը հրավիրաված է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը: Մինչ բացման արարողությունը Թուրքիայի արտգործնախարարությունը ընդունելություն կկազմակերպի ՆԳՆ, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության, Գլխավոր շտաբի եւ Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է «Սաբահ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---