Թուրքական օդուժը ռմբակոծում է քրդերի դիրքերն Իրաքի հյուսիսում

Թուրքական օդուժը ռմբակոծում է քրդերի դիրքերն Իրաքի հյուսիսում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕ ուժերը ռմբակոծում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերը Իրաքի հյուսիսում: Այդ մասին ասվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Թուրքական ավիացիան գրոհել է քուրդ զինյալների 13 հենակետ, հայտնում է «Թրեդնը»:

Վերջին անգամ թուրքական օդուժը կետային հարվածներ էր հասցրել ՔԱԿ դիրքերին Իրաքի այդ հատվածում հունիսի 5-ին:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էին, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև ՔԱԿ ոչնչացումը:

Նախկինում Թուրքիան բազմիցս է ավիահարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Մայիսի 3-ին Թուրքիայի ռազմական օդուժն ավիահարվածներ է հասցրել ՔԱԿ դիրքերին Հյուսիսային Իրաքում: Զոհվել է ՔԱԿ 18 զինյալ: Մայիսի 2-ի երեկոյան ավիահարվածներ են հասցվել Քանդիլ լեռան շրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---