Եգիպտական ուղևորատար օդանավը վայրէջք է կատարել Ուզբեկստանում պայթյունի սպառնալիքի պատճառով

Եգիպտական ուղևորատար օդանավը վայրէջք է կատարել Ուզբեկստանում պայթյունի սպառնալիքի պատճառով

PanARMENIAN.Net - Եգիպտական ավիաընկերության Airbus A330-200 օդանավը, որը Կահիրեից Պեկին էր ուղևորվում, վթարային վայրէջք է կատարել Ուզբեկստանի օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով: Այդ մասին հայտնել է Uzbekistan Airways ավիաընկերությունն իր կայքում:

Ըստ ավիաընկերության տվյալների, հունիսի 8-ի առավոտյան «տեղեկություն հայտնվեց ինքնաթիռում պայթուցիկ նյութի առկայության հավանականության մասին»: Այդ կապակցությամբ Ուզբեկստանի ավիացիոն իշխանությունները ինքնաիթիռի արտահերթ վայրէջքի հարցում են ստացել, ինքնաթիռն ավելի ուշ վայրէջք է կատարել Ուրգենչ քաղաքի օդանավակայանում:

Այժմ օդանավն անվտանգ գոտում է գտնվում, նշել են Uzbekistan Airways-ում: Անձնակազմի անդամներն ու ուղևորները տարհանվել են: Համապատասխան ծառայությունները զննում և ստուգում են օդանավը, գրում է ՌԲԿ-ն: Ինքնաիթռում եղել է անձնակազմի 17 անդամ և 118 ուղևոր:

Uzbekistan Airways-ի հաղորդագրության մեջ չի նշվում, թե որ ինքնաթիռի մասին է խոսքը: Խոսքն Ուզբեկստանում EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի արտահերթ վայրէջքի մասին է, հայտնել է El-balad-ը սեփական աղբյուրների վրա հղումով:

Ավելի ուշ Reuters-ը Եգիպտոսի ավիացիոն աղբյուրների հիման վրա հայտնեց, որ սպառնալիքը կեղծ է եղել: 2015-ի հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Աղետի պատճառն ահաբեկչական պայթյունն է եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---